ԱՊՀ ՄԽՎ հանձնաժողովի անդամները Հայաստանում են արտագնա նիստի անցկացման կապակցությամբ

Քաղաքականություն

09.04.2026 | 15:26

ՀՀ Ազգային ժողովից հայտնում են, որ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ԱՊՀ ՄԽՎ մշտական հանձնաժողովի անդամներին։ Նշվում է, որ հանձնաժողովի անդամները Հայաստանում են արտագնա նիստի անցկացման կապակցությամբ։

«ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի 9-ին ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի ագրարային քաղաքականության, բնական պաշարների եւ էկոլոգիայի մշտական հանձնաժողովի անդամներին: Վերջիններս մեր երկրում են հանձնաժողովի արտագնա նիստի անցկացման կապակցությամբ:

ԱԺ փոխնախագահը բարձր է գնահատել ԱՊՀ ՄԽՎ շրջանակում մասնակից պետությունների փոխգործակցությունը:

Քննարկվել են հետագա համագործակցության հեռանկարները»,- ասված է հաղորդագրությունում։

Leave a comment