Ուկրաինայի ԶՈւ–ն հարվածել է Բրյանսկի մարզին. 1 խաղաղ բնակիչ զոհվել է, ևս 1–ը` վիրավորվել

https://arm.sputniknews.ru/20260409/ukrainaji-zun-harvatsel-e-brjanski-marzin-1-khaghagh-bnakich-zvohvel-e-evs-1y-viravvorvel-100840108.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/0d/99817395_171:0:2900:2047_1920x0_80_0_0_a8352a725013f6554b6ccea33e39b9fa.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ռազմական հատուկ գործողություն, հատուկ ռազմական գործողություն, բրյանսկ

ռազմական հատուկ գործողություն, հատուկ ռազմական գործողություն, բրյանսկ

Բաժանորդագրվել

Հարձակումների հետևանքով մեկ տուն ամբողջությամբ ոչնչացվել է, ևս մեկը՝ վնասվել։

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik. Խաղաղ բնակիչ է զոհվել, մեկ կին էլ վիրավորվել է Բրյանսկի մարզի Բելայա Բերյոզկա ավանի ուղղությամբ Ուկրաինայի զինված ուժերի ՀԿՌՀ-ի հարվածի հետևանքով։ Այս մասին հայտնել է մարզպետ Ալեքսանդր Բոգոմազը։

«Կիևյան ռեժիմի հերթական արյունալի հանցագործության հետևանքով, ցավոք, մեկ խաղաղ բնակիչ է զոհվել, մեկ բնակչուհի վիրավորվել է»,-գրել է մարզպետը Max հարթակի իր ալիքում։

Տուժած կինը, ըստ Բոգոմազի տվյալների, տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ նրան անհրաժեշտ բժշկական օգնություն է ցուցաբերվել։ Մարզպետը ցավակցություն է հայտնել զոհվածի ընտանիքին։

Բոգոմազը նաև հայտնել է, որ Ուկրաինայի ԶՈւ-ի հարձակումների հետևանքով մեկ տուն ամբողջությամբ ոչնչացվել է, ևս մեկը՝ վնասվել։

Leave a comment