Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն և երկարաժամկետ կարգավորում հաստատվի, ապա Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանները կբացվեն։
Այս մասին հայտարարել է Թուրքիա-Ադրբեջան միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Շամիլ Այրիմը՝ Միլի մեջլիսում Ադրբեջանի, Թուրքիայի և Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության խորհրդարանների աշխատանքային խմբերի համատեղ նիստի ժամանակ։
Նա նշել է թյուրքական պետությունների միջև կրթության, էներգետիկայի, անվտանգության և մշակույթի ոլորտներում համագործակցության ամրապնդման կարևորությունը։ Այրիմը նաև ընդգծել է, որ Թուրքիայի և Ադրբեջանի միջև միջխորհրդարանական համագործակցությունը ռազմավարական նշանակություն ունի ինչպես տարածաշրջանային, այնպես էլ թյուրքական աշխարհի շրջանակներում։