Ուկրաինան և Ռուսաստանը զոհերի մարմիններ են փոխանակել

Քաղաքականություն

09.04.2026 | 17:41

Ռուսաստանը Ուկրաինային է հանձնել զոհված զինծառայողների ավելի քան 1000 մարմին, ՌԲԿ-ին ասել է Պետդումայի պատգամավոր Շամսաիլ Սարալիևը, որը «հատուկ ռազմական գործողության» (պատերազմի) խորհրդարանական համակարգող խմբի անդամ է։ Նրա խոսքով՝ Ուկրաինան Ռուսաստանին է հանձնել 41 ռուս զինծառայողի մարմին, գրում է Meduza-ն։

Պետական ​​ՏԱՍՍ լրատվական գործակալությունը նույնպես հաղորդել է մարմինների փոխանակման մասին՝ հղում անելով աղբյուրին, առանց մանրամասներ բացահայտելու։

Ուկրաինայի ռազմագերիների հետ վարվելակերպի համակարգող շտաբը չի մեկնաբանել Ռուսաստանի հետ զոհված զինվորների մարմինների փոխանակումը։

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև զոհերի մարմինների նախորդ փոխանակման մասին փետրվարի 26-ին հայտնել էր Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։ Նրա խոսքով, Ռուսաստանը հանձնել էր 1000 ուկրաինացի զինվորի մարմին, իսկ Ուկրաինան՝  35 ռուս զինվորի։

Թարգմանությունը`Էմմա Չոբանյանի

Leave a comment