Doing Digital Forum 2026․ միավորելով պլատֆորմներն ու տնտեսությունները


Լուրեր |


Doing Digital Forum 2026-ը Երևանում կրկին համախմբեց թվային տնտեսության ու ֆինտեխ ոլորտի առաջատարներին՝ «Միավորելով պլատֆորմներն ու տնտեսությունները» գաղափարի շուրջ։

Ֆորումի ընթացքում հնչեցին կարևոր ուղերձներ՝ Հայաստանի դիրքավորման, արհեստական բանականության դերի, պետական ու մասնավոր հատվածների համագործակցության և արդյունաբերության թվայնացման մասին՝ ընդգծելով, որ երկիրը կարող է դառնալ ակտիվ կապող օղակ գլոբալ համակարգում։ 

Քննարկումների առանցքում տեխնոլոգիական արագ փոփոխություններին համընթաց քայլելու անհրաժեշտությունն էր՝ ոչ միայն հետևելու, այլև այդ փոփոխությունները ձևավորելու և դրանց լիարժեք մասնակից դառնալու տեսլականով։

*գովազդ

Leave a comment