ՀՀ նախագահը ներկա է եղել ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի գործունեության 30-ամյակին նվիրված միջոցառմանը

ՀՀ նախագահը ներկա է եղել ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի գործունեության 30-ամյակին նվիրված միջոցառմանը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկա է եղել ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի գործունեության 30-ամյակին նվիրված միջոցառմանը և հանդես է եկել ողջույնի խոսքով:

Նախագահն անդրադարձել է ՄԱԶԾ-ի հետ բազմամյա արդյունավետ համագործակցության կարևորությանը՝ մանրամասներ հիշատակելով նաև փոխգործակցության մեկնարկի, պատմության հետաքրքիր դրվագների վերաբերյալ:

Ելույթի ավարտին Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել տարիների սերտ համագործակցության համար և հույս հայտնել, որ ՄԱԶԾ-ի հետ Հայաստանը դեռ երկար ու արդյունավետ ճանապարհ ունի անցնելու:

Leave a comment