Խորապես վշտացած ենք Լիբանանում ավիահարվածների հետևանքով հարյուրավոր զոհերի և հազարից ավելի վիրավորների համար. ՀՀ ԱԳՆ

Քաղաքականություն

09.04.2026 | 14:13

«Խորապես վշտացած ենք ապրիլի 8-ին Լիբանանի ողջ տարածքում ավիահարվածների հետևանքով հարյուրավոր զոհերի և հազարից ավելի վիրավորների համար»։ Այս մասին ասվում է ՀՀ ԱԳՆ-ի X-ի էջում արված գրառման մեջ։

«ՀՀ-ն իր  ցավակցությունն է  հայտնում զոհվածների ընտանիքներին և մաղթում ենք արագ ապաքինում բոլոր վիրավորներին՝ հույս հայտնելով լարվածության թուլացման և բոլոր ռազմական գործողությունների դադարեցման»,- ասված է հաղորդագրությունում։

Հիշեցնենք՝ Լիբանանի քաղաքացիական պաշտպանության ծառայությունը հայտնել էր, որ չորեքշաբթի Իսրայելի կողմից  հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն 254 մարդ, իսկ 1165-ը՝ վիրավորվել։

 

Թարգմանությունը`Էմմա Չոբանյանի

Leave a comment