Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույց նախատեսված չէ․ Կրեմլ

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև հեռախոսազրույց այս պահին նախատեսված չէ։

Նրա խոսքով, Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների միջև հեռախոսազրույցներ ներկայումս նախատեսված չեն, սակայն նման զրույց կարող է կազմակերպվել հնարավորինս շուտ։

«Ամերիկյան կողմի հետ հաղորդակցության և երկխոսության ուղիները թույլ են տալիս մեզ, անհրաժեշտության դեպքում, արագ և արդյունավետ կերպով համակարգել երկկողմ շփումները ամենաբարձր մակարդակով», – ընդգծել է Կրեմլի խոսնակը։

The post Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույց նախատեսված չէ․ Կրեմլ appeared first on Times.am.

Leave a comment