Լիբանանի դեմ հարձակման սկզբից ի վեր Նեթանյահուն ամենադաժան հարվածներն է հասցրել երկրին։ Այս մասին հայտնել է Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը:
«Մարդկային կյանքի և միջազգային իրավունքի նկատմամբ նրա արհամարհանքն անթույլատրելի է: Լիբանանը պետք է ներառվի հրադադարի համաձայնագրում, իսկ միջազգային հանրությունը պարտավոր է դատապարտել միջազգային իրավունքի այս նոր խախտումը: Եվրոպական միությունը պետք է կասեցնի Իսրայելի հետ Ասոցացման համաձայնագրի գործողությունը: Այս հանցավոր արարքները չպետք է անպատիժ մնան», – նշել է նա: