Մերձավոր Արևելքից շտապ Հայաստան վերադարձած քաղաքացիների ծախսերը մասնակիորեն կփոխհատուցվեն

https://arm.sputniknews.ru/20260409/merdzavvor-arevelqic-shtap-hajastan-veradardzats-qaghaqacineri-tsakhsery-masnakivoren-kpvokhhatucven-100800608.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/17/99118377_0:0:1422:1066_1920x0_80_0_0_fc253662f10513288e4ef0a74317378f.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

փոխհատուցում, մերձավոր արևելք, տոմս, չվերթ

փոխհատուցում, մերձավոր արևելք, տոմս, չվերթ

Բաժանորդագրվել

Փոխհատուցում կտրվի մինչև 250 հազար դրամի չափով։

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik. Հայաստանի իշխանությունները կփոխհատուցեն փետրվարի 28-ից մարտի 25-ն ընկած ժամանակահատվածում Մերձավոր Արևելքից և Հնդկաստանից շտապ վերադարձած քաղաքացիների ավիատոմսերի ծախսերը: Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության նիստում։

Որոշման համաձայն՝ փոխհատուցումը կկազմի մինչև 250 հազար դրամ և կտրամադրվի այն քաղաքացիներին, որոնք ստիպված են եղել վերադարձի տոմսերը ձեռք բերել ավելացված արժեքով: Վճարումը կատարվում է տոմսի փաստացի գնի չափով, բայց ոչ ավելի, քան սահմանված սահմանաչափը, և միայն այն դեպքում, եթե ուղևորը ավիաընկերությունից փոխհատուցում չի ստացել: Եթե ավիաընկերությունը մասնակի փոխհատուցել է ծախսերը, կառավարությունը կփակի տարբերությունը 250 հազար դրամի սահմաններում։

Փոխհատուցումները նախատեսված են նաև ԱՄԷ-ում, Քաթարում, Քուվեյթում և Իսրայելում սովորող ուսանողների համար: Այն ստանալու համար պետք է օգվել պետական e-request.am հարթակից։

Հիշեցնենք, որ ի պատասխան ամերիկա-իսրայելական հարձակման՝ Իրանը հարվածներ էր հասցնում Պարսից ծոցի երկրներում տեղակայված ռազմական օբյեկտների ուղղությամբ։
Ապրիլի 8-ի գիշերը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնել է երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրել է, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհուրդը հայտարարել է, որ Թեհրանը ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի ապրիլի 10-ին Իսլամաբադում (Պակիստան)։

Leave a comment