«Հըզբոլլահը» հայտարարել է, որ Իսրայելի ուղղությամբ հրթիռներ է արձակել՝ ի պատասխան «հրադադարի խախտման»

Իրանի կողմից աջակցվող «Հըզբոլլահ» զինյալ խմբավորումը հինգշաբթի օրը հայտարարել է, որ հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ՝ ի պատասխան ԱՄՆ-Իրան հրադադարի «խախտման»։

Դա տեղի է ունենում մեկ օր անց այն բանից հետո, երբ լիբանանյան խմբավորումը հայտարարեց, որ «իրավունք» ունի արձագանքել Լիբանանի տարածքում Իսրայելի կողմից իրականացվող մահացու հարվածների ալիքին։

«Թշնամու կողմից հրադադարի համաձայնագրի խախտմանն ի պատասխան»՝ «Հըզբոլլահը» հինգշաբթի վաղ առավոտյան «հրթիռային հարվածով» թիրախավորել է Լիբանանի հետ սահմանի մոտ գտնվող Մանարա իսրայելական կիբուցը, ասվում է «Հըզբոլլահի» հայտարարության մեջ։

«Հեզբոլլահը» հինգշաբթի վաղ առավոտյան «հրթիռային հարվածով» թիրախավորել է Լիբանանի հետ սահմանին մոտ գտնվող Մանարա իսրայելական կիբուցը (համայնք-խմբ), ասվում է «Հեզբոլլահի» հայտարարության մեջ։

Ավելի վաղ, չնայած հրադադարին, Իսրայելը զանգվածային անակնկալ հարձակում էր սկսել Լիբանանի բազմաթիվ թիրախների վրա, այդ թվում՝ մայրաքաղաք Բեյրութի վրա: Իսրայելական բանակը պնդում էր, թե  հարվածները ուղղված են  «Հըզբոլլահի» հրամանատարներին և ռազմական ենթակառուցվածքներին: Այնուամենայնիվ, լիբանանյան կողմը հայտնել է հարյուրավոր քաղաքացիական զոհերի մասին։

Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ հրադադարը պետք է տարածվի Լիբանանի վրա՝ հղում անելով Պակիստանի հայտարարություններին, որը միջնորդել է հրադադարը։

Սակայն ԱՄՆ-ն և Իսրայելը պնդում են, թե  համաձայնագիրը չի տարածվում Լիբանանի վրա, և Իսրայելը շարունակում  է իր հարձակումները։

Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել պատերազմի սկսվելուց հետո «Հըզբոլլահը» մարտի սկզբին վերսկսեց Իսրայելի վրա հարձակումները: Իսրայելը պատասխանում է  զանգվածային ավիահարվածներով և ցամաքային գործողություններով Լիբանանում:

 

Թարգմանությունը`Էմմա Չոբանյանի

Leave a comment