Գիշերը կայացան ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչի ևս երկու զույգերի երկխաղյա փուլի առաջին հանդիպումները։
Մադրիդի «Ատլետիկո»-ն «Նոու Կամպ» մարզադաշտում 20 տարվա մեջ առաջին հաղթանակը տարավ «Բարսելոնայի» նկատմամբ։
41′-ին «Բարսայի» պաշտպան Պաու Կուբարսին խախտեց խաղի կանոնները Ջուլիանո Սիմեոնեի նկատմամբ ու կարմիր քարտ ստացավ։ Տուգանային հարվածով Խուլիան Ալվարեսը բացեց խաղի հաշիվը։ 70-րդ րոպեին փոխարինման մտած Ալեքսանդր Սյորլոտը Մատեո Ռուջերիի փոխանցումից հետո կրկնապատկեց խաղի հաշիվը։
ՉԼ գործող գավաթակիր «Պարի Սեն Ժերմենը» սեփական հարկի տակ 2-0 հաղթեց անգլիական «Լիվերպուլին», որին այս մրցաշարի պայքարից դուրս էր թողել անցյալ անգամ։
11′-ին Դեզիրե Դուեն բացեց խաղի հաշիվը։ 65′-րդ րոպեին վրացի հարձակվող Խվիչա Կվարացխելիան Ժոաո Նեւեշի փոխանցումից հետո 2-րդ գնդակն ուղարկեց մերսիսայդյան ակումբի դարպասը։