https://arm.sputniknews.ru/20260409/urugvajum-bacvel-e-tumvo-steghtsarar-tekhnvolvogianeri-usumnarutjan-kentrvon-100796135.html
Ուրուգվայում բացվել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների ուսումնառության կենտրոն
Ուրուգվայում բացվել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների ուսումնառության կենտրոն
Sputnik Արմենիա
Կենտրոնը շուտով իր դռները կբացի առաջին 1000 ուսանողների առջև, ովքեր ապրիլից կսկսեն ուսուցումը։ 09.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-09T11:00+0400
2026-04-09T11:00+0400
2026-04-09T11:01+0400
«թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն
ուրուգվայ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/09/100794668_0:107:2048:1259_1920x0_80_0_0_d9d47f0c529deca5060f14a9a3ba7a52.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik. Ուրուգվայում բացվել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների առաջին ուսումնառության կենտրոնը, հայտնում է «Զվարթնոց» օդանավակայանը։12-18 տարեկան դեռահասների համար նախատեսված «TUMO» կենտրոնն առաջարկում է ուսուցման այլընտրանքային փորձ՝ հիմնված ինքնուսուցման, գործնական աշխատարանների և մենթորների ու ոլորտի մասնագետների աջակցությամբ իրականացվող նախագծերի վրա։Կենտրոնը հագեցած է նորագույն տեխնոլոգիաներով. 250 ժամանակակից համակարգիչներ, երաժշտական գործիքներ (կիթառ, թմբուկներ, դաշնամուր, բաս), արտադրական սարքավորումներ, թվային էկվալայզերներ, ձայնամեկուսիչ խցիկներ և այլ սարքավորումներ։Ուրուգվայում «Թումոյի» հասանելի ուղղություններն են՝ ռոբոտաշինություն, անիմացիա, 3D մոդելավորում, երաժշտություն, կինո, գեներատիվ արհեստական բանականություն, տեսախաղերի մշակում և ծրագրավորում։Կենտրոնը շուտով իր դռները կբացի առաջին 1000 ուսանողների առջև, ովքեր ապրիլից կսկսեն ուսուցումը։ Վերջին ամիսներին ստանալով ավելի քան 4500 դիմում՝ «Թումո» Ուրուգվայը նախատեսում է մինչև 2026 թվականի վերջ ընդլայնել իր կարողությունները՝ հասնելով շաբաթական 1500 ուսանողի։Հիշեցնենք` «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը հիմնադրվել է Հայաստանում և ներկայումս գործում է ավելի քան տասը երկրներում։
ուրուգվայ
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/09/100794668_114:0:1934:1365_1920x0_80_0_0_6d1b244d31713a387dfe01d8b4aba39a.jpg.webp
«թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, ուրուգվայ, фото
«թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, ուրուգվայ, фото
Կենտրոնը շուտով իր դռները կբացի առաջին 1000 ուսանողների առջև, ովքեր ապրիլից կսկսեն ուսուցումը։
12-18 տարեկան դեռահասների համար նախատեսված «TUMO» կենտրոնն առաջարկում է ուսուցման այլընտրանքային փորձ՝ հիմնված ինքնուսուցման, գործնական աշխատարանների և մենթորների ու ոլորտի մասնագետների աջակցությամբ իրականացվող նախագծերի վրա։
Կենտրոնը հագեցած է նորագույն տեխնոլոգիաներով. 250 ժամանակակից համակարգիչներ, երաժշտական գործիքներ (կիթառ, թմբուկներ, դաշնամուր, բաս), արտադրական սարքավորումներ, թվային էկվալայզերներ, ձայնամեկուսիչ խցիկներ և այլ սարքավորումներ։
Ուրուգվայում բացվել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների ուսումնառության կենտրոն
Ուրուգվայում բացվել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների ուսումնառության կենտրոն
Ուրուգվայում բացվել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների ուսումնառության կենտրոն
Ուրուգվայում «Թումոյի» հասանելի ուղղություններն են՝ ռոբոտաշինություն, անիմացիա, 3D մոդելավորում, երաժշտություն, կինո, գեներատիվ արհեստական բանականություն, տեսախաղերի մշակում և ծրագրավորում։
Կենտրոնը շուտով իր դռները կբացի առաջին 1000 ուսանողների առջև, ովքեր ապրիլից կսկսեն ուսուցումը։ Վերջին ամիսներին ստանալով ավելի քան 4500 դիմում՝ «Թումո» Ուրուգվայը նախատեսում է մինչև 2026 թվականի վերջ ընդլայնել իր կարողությունները՝ հասնելով շաբաթական 1500 ուսանողի։
Հիշեցնենք` «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը հիմնադրվել է Հայաստանում և ներկայումս գործում է ավելի քան տասը երկրներում։