https://arm.sputniknews.ru/20260409/fransian-ev-ispanian-kvoch-en-arel-libananum-evs-hradadar-hastatel-ev-qnnadatel-en-israjelin-100795728.html
Ֆրանսիան և Իսպանիան կոչ են արել Լիբանանում ևս հրադադար հաստատել և քննադատել են Իսրայելին
Ֆրանսիան և Իսպանիան կոչ են արել Լիբանանում ևս հրադադար հաստատել և քննադատել են Իսրայելին
Sputnik Արմենիա
Եվրոպական երկու երկրների առաջնորդները դատապարտել են Իսրայելի կողմից Լիբանանին հասցված հարվածները։ 09.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-09T10:54+0400
2026-04-09T10:54+0400
2026-04-09T10:54+0400
լիբանան
ֆրանսիա
էմանուել մակրոն
իսպանիա
բենիամին նեթանյահու
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/05/99498710_0:161:3071:1888_1920x0_80_0_0_57c5f920531b8e447af74f4d04222a7a.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik. Ֆրանսիան և Իսպանիան կոչ են արել Լիբանանում ևս հրադադար հաստատել։Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է, որ խոսել է Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունի և վարչապետ Նավաֆ Սալամի հետ։Նա նշել է Լիբանանի տարածքային ամբողջականությունը պահպանելու անհրաժեշտությունը և Ֆրանսիայի վճռականությունը՝ աջակցելու Լիբանանի իշխանությունների ջանքերին՝ պաշտպանելու երկրի ինքնիշխանությունը և իրականացնելու «Հզբոլլահ»-ի զինաթափման ծրագիրը։Իր հերթին, Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը ևս փաստել է, որ Իսրայելի առաջնորդ Բենիամին Նեթանյահուն ամենակոշտ հարձակումն է իրականացրել Լիբանանի վրա։«Կյանքի և միջազգային իրավունքի նկատմամբ նրա արհամարհանքը անթույլատրելի է։ Ժամանակն է հստակ ասել. Լիբանանի վրա ևս պետք տարածվի հրադադարի մասին համաձայնագիրը», – նշել է Սանչեսը Х սոցցանցում։Նրա խոսքով՝ միջազգային հանրությունը պետք է դատապարտի միջազգային իրավունքի այս նոր խախտումը, Եվրամիությունը պետք է կասեցնի Իսրայելի հետ Ասոցացման համաձայնագրի գործողությունը։Ապրիլի 8-ին իսրայելական ավիացիան հարվածներ էր հասցրել Բեյրութի կենտրոնական Մազրաա, Մանար, Էյն էլ-Մրեյս և Բարբուր շրջաններին, ինչպես նաև հարավային արվարձանի 8 շրջաններին: Al-Jazeera հեռուստաալիքը, հղում անելով Լիբանանի քաղպաշտպանությանը, հայտնել էր, որ Իսրայելի կողմից Լիբանանին հասցված երեկվա զանգվածային հարվածների հետևանքով ավելի քան 250 մարդ է զոհվել, վիրավորվել է 1165 մարդ։Հիշեցնենք, որ ապրիլի 8-ին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության եկան երկշաբաթյա հրադադարի վերաբերյալ: Իրանական կողմը հայտարարեց, որ համաձայնագրի կետերից մեկը հրադադարն է տարածաշրջանի բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում: Սակայն ավելի ուշ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն ասել էր, որ «թյուրըմբռնում է» տեղի ունեցել, և որ համաձայնագիրը Լիբանանի չի վերաբերվում:
լիբանան
ֆրանսիա
իսպանիա
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/05/99498710_171:0:2902:2048_1920x0_80_0_0_821442b3d350cae15dd4f01e1cefeef1.jpg.webp
լիբանան, ֆրանսիա, էմանուել մակրոն, իսպանիա, բենիամին նեթանյահու
լիբանան, ֆրանսիա, էմանուել մակրոն, իսպանիա, բենիամին նեթանյահու
Եվրոպական երկու երկրների առաջնորդները դատապարտել են Իսրայելի կողմից Լիբանանին հասցված հարվածները։
ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik. Ֆրանսիան և Իսպանիան կոչ են արել Լիբանանում ևս հրադադար հաստատել։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է, որ խոսել է Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունի և վարչապետ Նավաֆ Սալամի հետ։
«Լիբանանին Ֆրանսիայի լիակատար համերաշխություն եմ հայտնել Իսրայելի կողմից այսօր հասցված անկանոն հարվածների կապակցությամբ, որոնք քաղաքացիական բնակչության շրջանում հանգեցրել են շատ մեծ թվով զոհերի։ Մենք ամենավճռական ձևով դատապարտում ենք այդ հարձակումները։ Դրանք անմիջական սպառնալիք են ներկայացնում երեկ ձեռք բերված հրադադարի մասին համաձայնությանը։ Այս համաձայնագիրը պետք է լիովին տարածվի Լիբանանի վրա», – գրել է Մակրոնը X սոցցանցում։
Նա նշել է Լիբանանի տարածքային ամբողջականությունը պահպանելու անհրաժեշտությունը և Ֆրանսիայի վճռականությունը՝ աջակցելու Լիբանանի իշխանությունների ջանքերին՝ պաշտպանելու երկրի ինքնիշխանությունը և իրականացնելու «Հզբոլլահ»-ի զինաթափման ծրագիրը։
Իր հերթին, Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը ևս փաստել է, որ Իսրայելի առաջնորդ Բենիամին Նեթանյահուն ամենակոշտ հարձակումն է իրականացրել Լիբանանի վրա։
«Կյանքի և միջազգային իրավունքի նկատմամբ նրա արհամարհանքը անթույլատրելի է։ Ժամանակն է հստակ ասել. Լիբանանի վրա ևս պետք տարածվի հրադադարի մասին համաձայնագիրը», – նշել է Սանչեսը Х սոցցանցում։
Նրա խոսքով՝ միջազգային հանրությունը պետք է դատապարտի միջազգային իրավունքի այս նոր խախտումը, Եվրամիությունը պետք է կասեցնի Իսրայելի հետ Ասոցացման համաձայնագրի գործողությունը։
«Եվ այս հանցավոր գործողությունների համար անպատժելիություն չպետք է լինի», – ասել է Սանչեսը։
Ապրիլի 8-ին իսրայելական ավիացիան հարվածներ էր հասցրել Բեյրութի կենտրոնական Մազրաա, Մանար, Էյն էլ-Մրեյս և Բարբուր շրջաններին, ինչպես նաև հարավային արվարձանի 8 շրջաններին: Al-Jazeera հեռուստաալիքը, հղում անելով Լիբանանի քաղպաշտպանությանը, հայտնել էր, որ Իսրայելի կողմից Լիբանանին հասցված երեկվա զանգվածային հարվածների հետևանքով ավելի քան 250 մարդ է զոհվել, վիրավորվել է 1165 մարդ։
Հիշեցնենք, որ ապրիլի 8-ին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության եկան երկշաբաթյա հրադադարի վերաբերյալ: Իրանական կողմը հայտարարեց, որ համաձայնագրի կետերից մեկը հրադադարն է տարածաշրջանի բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում: Սակայն ավելի ուշ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն ասել էր, որ «թյուրըմբռնում է» տեղի ունեցել, և որ համաձայնագիրը Լիբանանի չի վերաբերվում: