IDBank-ը Լոռու մարզի Վանաձոր քաղաքում մասնակցել է Հայաստանի բանկերի միության նախաձեռնած «Լոռու մարզում բիզնեսի եւ բանկային համակարգի համագործակցության հնարավորությունները եւ հեռանկարները» թեմայով մարզային համաժողովին։
Համաժողովի նպատակն էր ներկայացնել ՀՀ առեւտրային բանկերի կողմից իրականացվող բիզնեսի ֆինանսավորման գործիքները՝ ներառյալ պետական աջակցության եւ միջազգային ծրագրերի շրջանակում ձեւավորված հնարավորությունները, ինչպես նաեւ քննարկել ֆինանսական հասանելիության ընդլայնման ուղիները։
IDBank-ն իր նորարար գործիքներով մշտապես փորձում է ավելի հեշտ դարձնել իր գործընկեր բիզնեսների ինչպես առաջին քայլերը, այնպես էլ հետագա զարգացումն ու գործունեությունը։
Բանկի նոր եւ բացառիկ ֆինանսական գործիքի՝ IDDistributor-ի մասին էլ պանելային քննարկման ընթացքում խոսել է IDBank-ի Առեւտրային գործընկերների հետ հարաբերությունների վարչության ղեկավար Գրիգորի Յոլյանը՝ նշելով, որ այն միտված է հենց ՓՄՁ ոլորտի զարգացմանն անկախ գտնվելու վայրից։ Այս գործիքի միջոցով ապահովվում է ֆինանսների հասանելիություն նույնիսկ հեռավոր մարզերում գտնվող տնտեսավարողներին եւ նրանց ու մատակարար կազմակերպությունների միջեւ ձեւավորում առավել կայուն, անընդհատ հարաբերություններ։
Գործիքի միջոցով մատակարարման պահին կազմակերպության առաքիչը IDDistributor հավելվածում մուտքագրում է վճարման համար անհրաժեշտ տվյալները, ձեւավորում QR-կոդ, իսկ առեւտրային կետը IDBusiness Mobile հավելվածով սքանավորում է այն եւ կատարում վճարումը ինչպես իր կազմակերպության՝ IDBank-ի հաշիվներին առկա դրամական միջոցներից, այնպես էլ նորարարական Rocket Distributor վարկային սահմանաչափով:
«Սահմանաչափի միջոցով, օրինակ, խանութն ունենում է լրացուցիչ «գրպան», որտեղից կարողանում է վճարել մատակարարին, եթե այդ պահին ունեցած միջոցները չեն բավարարում։ Այդպիսով, խանութում անհրաժեշտ տեսականին չի պակասում, հաճախորդները որեւէ ապրանքի բացակայության խնդիր չեն տեսնում եւ առեւտրի շարունակականությունը չի խաթարվում», – ասել է Գրիգորի Յոլյանը։
Բացի այդ, գործիքը լուծում է նաեւ կանխիկ գումարների հավաքագրման խնդիրը, ինչը կա թե՛ Երեւանում, թե՛ ավելի շատ մարզերում։ IDDistributor-ով IDBank-ը եւս մեկ քայլով նպաստում է անկանխիկ Էկոհամակարգի եւ թվային վճարային համակարգերի զարգացմանը։
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: