Հարյուրավոր ոստիկաններ, սահմանապահներ և կամավորներ կտեղակայվեն Երուսաղեմի Հին քաղաքում և սուրբ վայրերում՝ հիմնական մայրուղիների երկայնքով:
«Երուսաղեմի շրջանը պատրաստ է սուրբ վայրերի բացմանը պաշտպանական քաղաքականության փոփոխությունների և թիկունքի հրամանատարության նորացված ցուցումների լույսի ներքո, սկսած վաղվանից ՝ 2026 թվականի ապրիլի 9-ի առավոտից, Երուսաղեմ քաղաքի Սուրբ վայրերը կվերաբացվեն այցելուների և աղոթքների համար»,- ասվում է ոստիկանության ներկայացուցչի հայտարարության մեջ:
Նշվում է, որհարյուրավոր ոստիկաններ, սահմանապահներ և կամավորներ կտեղակայվեն ամբողջ Երուսաղեմում, հիմնական մայրուղիների երկայնքով, հին քաղաքում և սուրբ վայրերում անվտանգության և հասարակական կարգի պահպանման նկատառումներից ելնելով, հայտնել են ոստիկանությունում։
«Սպասվող կուտակումների կապակցությամբ հանրությանը խնդրում ենք հետևել ոստիկանության ծառայողների ցուցումներին, ցուցաբերել համբերություն և զգոնություն կասկածելի իրերի նկատմամբ, ցանկացած խնդրի մասին հայտնել ոստիկանության թեժ գծին», – նշել են ոստիկանությունից: