ԲԴԽ նախագահը հանդիպել է շվեդ պատգամավորների հետ


ԲԴԽ  նախագահ Արթուր Աթաբեկյանը, ԲԴԽ անդամներ Էդգար Հովհաննիսյանը, Մերի Համբարձումյանը, Երանուհի Թումանյանցը և Անահիտ Աբրահամյանն այսօր ՀՀ ԱԺ-ում հանդիպել են երկօրյա աշխատանքային այցով Հայաստան ժամանած  Շվեդիայի Թագավորության խորհրդարանի՝   Ռիկսդագի երրորդ փոխխոսնակ Կերստին Լունդգրենի գլխավորած պատվիրակությանը։


 


Հանդիպմանը մասնակցել են հայ-շվեդական պատգամավորական  աշխատանքային խմբի ղեկավար ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը, պատգամավորներ, Դատական դեպարտամենտի աշխատակիցներ։ 


 


Հանդիպմանը քննարկվել է երկու երկրի դատական համակարգերին, դատարանների դերին վերաբերող հարցեր։ 


 


 


ԲԴԽ նախագահը կարևորել է դատավորների կարողությունների զարգացման ոլորտում Շվեդիայի հետ տարիների համագործակցությունը՝ շեշտելով  «Հայաստանի դատավորների կարողությունների զարգացում՝ դատական համակարգի նկատմամբ նոր ակնկալիքներին համապատասխանելու և հանրային վստահությունն ամրապնդելու նպատակով» ծրագիրը, որն իրականացվում է Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության աջակցությամբ։ 


 


ԲԴԽ նախագահն ընդգծել է ծրագրի շարունակականության անհրաժեշտությունը:


 


Նա ներկայացրել է  Բարձրագույն դատական խորհրդի գործունեության հիմնական ուղղությունները՝ անդրադառնալով դատական իշխանության անկախության ապահովման ինստիտուցիոնալ երաշխիքներին և դրանց գործնական կիրառությանը։ 


 


Քննարկման առարկա են դարձել նաև դատական համակարգում իրականացվող բարեփոխումները, դատավորների ընտրության և նշանակման ընթացակարգերը, կարգապահական վարույթների գործնական առանձնահատկությունները, ինչպես նաև՝ արդարադատության արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլերը։


 

Դիտումների քանակ1

Leave a comment