Ուկրաինայի ԶՈւ–ի հարձակումների հետևանքով Բելգորոդի մարզում 3 մարդ է տուժել. մարզպետ

https://arm.sputniknews.ru/20260408/ukrainaji-zui-hardzakumneri-hetevanqvov-belgvorvodi-marzum-3-mard-e-tuzhel-marzpet-100786601.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/05/0c/75622968_199:0:2930:2048_1920x0_80_0_0_3130c9cafe23966fe00e65accfff4f2b.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

վյաչեսլավ գլադկով, բելգորոդ, անօդաչու թռչող սարք (աթս), անօդաչու, դրոն

վյաչեսլավ գլադկով, բելգորոդ, անօդաչու թռչող սարք (աթս), անօդաչու, դրոն

Բաժանորդագրվել

Գլադկովը հայտնել է, որ Գրայվորոն քաղաքում FPV-դրոնը հարվածել է մեքենայի:

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. Ուկրաինայի զինված ուժերի կողմից իրականացված հարձակումների հետևանքով Բելգորոդի մարզում վիրավորվել են մի խաղաղ բնակիչ և «Օռլան» ստորաբաժանման երկու մարտիկ: Այս մասին հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։

«Ուկրաինայի զինված ուժերը շարունակում են գրոհները մեր մարզի վրա։ Տուժել է երեք մարդ։ Գրայվորոն քաղաքում FPV-դրոնը հարվածել է մեքենայի։ Դեմքի, գլխի և կրծքավանդակի բազմաթիվ բեկորային վերքերով տղամարդուն ինքնապաշտպանության մարտիկները տեղափոխել են Գրայվորոնի կենտրոնական հիվանդանոց։ Օգնություն ստանալուց հետո նա կուղարկվի Բելգորոդի թիվ 2 քաղաքային հիվանդանոց», – Мах հարթակում գրել է Գլադկովը։

Նա հավելել է, որ Շեբեկինո քաղաքում ծառայողական առաջադրանքներ կատարելիս տուժել են «Օռլան» ստորաբաժանման երկու մարտիկ: Նրանք ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment