Սպիտակ-Վանաձոր ճանապարհին բախվել են բեռնատարը և VAZ մակնիշի ավտոմեքենան. կան զոհեր

Ապրիլի 8-ին՝ ժամը 15:59-ին, Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից:

«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի 7-րդ կմ-ին բախվել են DAF մակնիշի բեռնատարը և VAZ մակնիշի ավտոմեքենան․ վերջինիս վարորդն ու ուղևորը տեղում մահացել են։

Փրկարարները հոսանքազրկել են VAZ մակնիշի ավտոմեքենան»,- ասվում է հաղորդագրությունում։

Leave a comment