https://arm.sputniknews.ru/20260408/pataskhany-baqvin-kpvokhancvi-divanagitakan-khvoghvovaknervov-rd-agn-100783117.html
Պատասխանը Բաքվին կփոխանցվի դիվանագիտական խողովակներով. ՌԴ ԱԳՆ
Պատասխանը Բաքվին կփոխանցվի դիվանագիտական խողովակներով. ՌԴ ԱԳՆ
Sputnik Արմենիա
Ադրբեջանում վրդովմունք էր առաջացրել Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների զրույցի ժամանակ Լեռնային Ղարաբաղի թեմայի հիշատակումը։ 08.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-08T18:40+0400
2026-04-08T18:40+0400
2026-04-08T18:40+0400
մարիա զախարովա
լեռնային ղարաբաղ
արցախ
ռուսաստան
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/08/100781325_0:0:1920:1080_1920x0_80_0_0_30c3f6fe8436ef4fca76670f045c7bff.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. Ադրբեջանի ԱԳՆ–ի արձագանքին պատասխան կփոխանցվի դիվանագիտական խողովակներով։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Բաքվի հայտարարությունը Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հանդիպման ժամանակ Լեռնային Ղարաբաղի հարցի քննարկման վերաբերյալ։Նա նշել է, որ Ռուսաստանը և անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինը կարևոր դեր են խաղացել հակամարտության կարգավորման գործում՝ հետևողականորեն նպաստելով Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Նրա խոսքով՝ Մոսկվայի մասնակցությունը հնարավորություն է տվել սկսել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ներկայիս փուլը բոլոր ուղղություններով` 2020-2022 թվականներին ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա։«2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում ԵՄ-ի հովանու ներքո տեղի ունեցած գագաթնաժողովի արդյունքներով ընդունված համատեղ հայտարարության մեջ արձանագրվել է Հայաստանի և Ադրբեջանի կողմից միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության և 1991 թվականի Ալմաթիի հռչակագրի», – հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։Զախարովան հավելել է, որ վերջին տարիներին Երևանն ու Բաքուն նախընտրում են երկխոսություն վարել առանց միջնորդների։ Նրա խոսքով՝ Մոսկվան ըմբռնումով է մոտեցել այդ որոշմանը և աջակցել է կողմերի կառուցողական քայլերին։Միևնույն ժամանակ, Զախարովայի խոսքով, կողմերը դեռ պետք է մի շարք հարցեր լուծեն՝ հարաբերություններին անդառնալի բնույթ հաղորդելու համար, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի ստորագրում, տրանսպորտային և տնտեսական կապերի վերականգնում, ինչպես նաև սահմանազատում և սահմանագծում։Նա ընդգծել է, որ Ռուսաստանը պատրաստ է շարունակել աջակցություն ցուցաբերել բոլոր այս ուղղություններով։Նշենք, որ Լեռնային Ղարաբաղի հարցը քննարկվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև ՀՀ վարչապետի Մոսկվա կատարած այցի ժամանակ տեղի ունեցած հանդիպման ժամանակ։Դրանից հետո Ադրբեջանի ԱԳՆ–ն հայտարարեց, որ «դիվանագիտական խողովակներով ՌԴ նախագահի աշխատակազմին, ՌԴ կառավարությանը և ՌԴ ԱԳՆ–ին է փոխանցվել Բաքվի դիրքորոշումը` կապված Ադրբեջանի ղարաբաղյան տարածաշրջանի թեման քաղաքական շահարկումներում օգտագործելու անընդունելիության, ինչպես նաև նման պրակտիկան դադարեցնելու անհրաժեշտության վերաբերյալ»։
լեռնային ղարաբաղ
ադրբեջան
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/08/100781325_198:0:1638:1080_1920x0_80_0_0_4739e6c1cb84a7ae03011d8c9a9d26a1.jpg.webp
մարիա զախարովա, լեռնային ղարաբաղ, արցախ, ռուսաստան, ադրբեջան, видео
մարիա զախարովա, լեռնային ղարաբաղ, արցախ, ռուսաստան, ադրբեջան, видео
Ադրբեջանում վրդովմունք էր առաջացրել Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների զրույցի ժամանակ Լեռնային Ղարաբաղի թեմայի հիշատակումը։
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. Ադրբեջանի ԱԳՆ–ի արձագանքին պատասխան կփոխանցվի դիվանագիտական խողովակներով։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Բաքվի հայտարարությունը Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հանդիպման ժամանակ Լեռնային Ղարաբաղի հարցի քննարկման վերաբերյալ։
«Բաքվի կողմից նշված հարցերի վերաբերյալ պատասխան կփոխանցվի դիվանագիտական խողովակներով», – ասել է Զախարովան ճեպազրույցի ժամանակ։
Նա նշել է, որ Ռուսաստանը և անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինը կարևոր դեր են խաղացել հակամարտության կարգավորման գործում՝ հետևողականորեն նպաստելով Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Նրա խոսքով՝ Մոսկվայի մասնակցությունը հնարավորություն է տվել սկսել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ներկայիս փուլը բոլոր ուղղություններով` 2020-2022 թվականներին ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա։
«2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում ԵՄ-ի հովանու ներքո տեղի ունեցած գագաթնաժողովի արդյունքներով ընդունված համատեղ հայտարարության մեջ արձանագրվել է Հայաստանի և Ադրբեջանի կողմից միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության և 1991 թվականի Ալմաթիի հռչակագրի», – հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։
Զախարովան հավելել է, որ վերջին տարիներին Երևանն ու Բաքուն նախընտրում են երկխոսություն վարել առանց միջնորդների։ Նրա խոսքով՝ Մոսկվան ըմբռնումով է մոտեցել այդ որոշմանը և աջակցել է կողմերի կառուցողական քայլերին։
«Լեռնային Ղարաբաղի կարգավորման թեմայի փակումը ձևակերպվել է 2025 թվականի դեկտեմբերի 1-ից Մինսկի գործընթացի ինստիտուտների լուծարման վերաբերյալ ԵԱՀԿ–ի կողմից ընդունված որոշմամբ, որին աջակցել է Մոսկվան», – ասել է նա։
Միևնույն ժամանակ, Զախարովայի խոսքով, կողմերը դեռ պետք է մի շարք հարցեր լուծեն՝ հարաբերություններին անդառնալի բնույթ հաղորդելու համար, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի ստորագրում, տրանսպորտային և տնտեսական կապերի վերականգնում, ինչպես նաև սահմանազատում և սահմանագծում։
Նա ընդգծել է, որ Ռուսաստանը պատրաստ է շարունակել աջակցություն ցուցաբերել բոլոր այս ուղղություններով։
Նշենք, որ Լեռնային Ղարաբաղի հարցը քննարկվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև ՀՀ վարչապետի Մոսկվա կատարած այցի ժամանակ տեղի ունեցած հանդիպման ժամանակ։
Դրանից հետո Ադրբեջանի ԱԳՆ–ն հայտարարեց, որ «դիվանագիտական խողովակներով ՌԴ նախագահի աշխատակազմին, ՌԴ կառավարությանը և ՌԴ ԱԳՆ–ին է փոխանցվել Բաքվի դիրքորոշումը` կապված Ադրբեջանի ղարաբաղյան տարածաշրջանի թեման քաղաքական շահարկումներում օգտագործելու անընդունելիության, ինչպես նաև նման պրակտիկան դադարեցնելու անհրաժեշտության վերաբերյալ»։