Անգլիան 5-րդ ուղեգիրն է ապահովել Չեմպիոնների լիգայում

Հաջորդ մրցաշրջանում Անգլիայի Պրեմիեր լիգան Չեմպիոնների լիգայում ներկայացված կլինի առնվազն 5 թիմով, տեղեկացնում է ESPN-ը։

Դա հնարավոր է դարձել Լոնդոնի «Արսենալի»՝ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում պորտուգալական «Սպորտինգի» նկատմամբ հաղթանակից (1:0) հետո։

Անգլիան ՈՒԵՖԱ-ի գործակիցների աղյուսակում միավորների քանակը հասցրել է 25,013-ի և առաջին տեղում է։ Այդ ցուցանիշով երկրորդն Իսպանիան է՝ 20,281 միավոր։

Անգլիայի ընթացիկ առաջնությունում այժմ 5-րդ տեղում գործող չեմպիոն «Լիվերպուլն» է, որը 1 միավորով է առաջ 6-րդ տեղում գտնվող «Չելսիից» և 3-ական միավոր՝  7-8-րդ տեղերը բաժանող «Բրենթֆորդից» ու «Էվերթոնից»։

Անգլիան Չեմպիոնների լիգայում դարձյալ կարող է ունենալ 6 ներկայացուցիչ։ Դա տեղի կունենա այն դեպքում, եթե անգլիական ակումբներից մեկը հաղթի Չեմպիոնների լիգան կամ Եվրոպա լիգան ու չորրորդից ցածր տեղ գրավի Պրեմիեր լիգայում։

Leave a comment