Ամիօ բանկը շարունակում է զարգացնել հաճախորդակենտրոն սպասարկումը՝ ներդնելով մասնաճյուղային ցանցի ունիվերսալացման մոդել։
Բանկից հայտնել են, որ մոդելի շրջանակում յուրաքանչյուր աշխատակից կարող է սպասարկել ցանկացած հաճախորդի՝ անկախ ծառայության տեսակից։
Մի շարք մասնաճյուղերում արդեն իրականացվել է պիլոտային փուլը, որի արդյունքները վկայում են մոդելի արդյունավետության մասին։
Ունիվերսալացման շնորհիվ հաճախորդները կստանան ավելի հարմար եւ պարզ սպասարկում՝ առանց երկար սպասելու կամ գործարքը տարբեր մասնագետների միջեւ փոխանցելու անհրաժեշտության։
Ամիօ բանկը շարունակաբար ներդնում է նորարարական լուծումներ՝ ապահովելով առավել հարմարավետ փորձառություն իր հաճախորդների համար:
Բանկի հաճախորդ կարող եք դառնալ ամբողջովին առցանց՝ ընդամենը ներբեռնելով AMIO Mobile հավելվածը եւ անցնելով արագ գրանցում։
Ներբեռնեք հավելվածը այստեղ:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: