Լուրեր |
Օդային բեռնափոխադրումները աճել են՝ 27.9%-ով, կազմելով 7.8 հազար տոննա։
2026 թվականի հունվար-փետրվարին Հայաստանում բեռնափոխադրումների ընդհանուր ծավալը կազմել է 2,111.5 հազար տոննա՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 4.7%-ով։
Միաժամանակ առանձին տրանսպորտային ուղղություններում արձանագրվել է աճ։
Մասնավորապես, երկաթուղային բեռնափոխադրումները աճել են 39.4%-ով՝ կազմելով 320.6 հազար տոննա։ Այդ թվում արտահանվել է 67.9 հազար տոննա, ներմուծվել՝ 114.9 հազար տոննա, իսկ ներհանրապետական փոխադրումները կազմել են 137.8 հազար տոննա։
Ավտոմոբիլային բեռնափոխադրումների ծավալը աճել է 15.4%-ով՝ հասնելով 1,268.3 հազար տոննայի։ Արտահանվել է 96.3 հազար տոննա, ներմուծվել՝ 531.7 հազար տոննա, իսկ ներհանրապետական փոխադրումները կազմել են 640.3 հազար տոննա։
Օդային բեռնափոխադրումները նույնպես աճել են՝ 27.9%-ով, կազմելով 7.8 հազար տոննա։
Միևնույն ժամանակ, խողովակաշարային փոխադրումները նվազել են 7.3%-ով՝ հասնելով 514.8 հազար տոննայի։