Իրանը կամ կամավոր կհանձնի հարստացված ուրանը, կամ Միացյալ Նահանգներն ինքը կստանա այն։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսում հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը։
Նա նշել է, որ դա կարվի «Կեսգիշերային մուրճ» գործողության նման կամ նմանատիպ գործողության միջոցով։
«Մենք աչքի տակ ունենք այդ տարբերակը», – հավելել է Հեգսեթը։