Հայաստանը 40+ երկրի հետ արդեն փոխանակում է ֆինանսական տվյալներ
Այս մասին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարել է ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը։Նրա խոսքով՝ Հայաստանը 2023 թվականին միացել է միասնական հաշվետվողական ստանդարտին (CRS), որը նախատեսում է ֆինանսական հաշիվների վերաբերյալ տվյալների փոխանակում տարբեր երկրների միջև։Արդեն այս տարի Հայաստանը նման փոխանակում է իրականացրել ավելի քան 40 երկրների հետ։Ներկայացված օրենսդրական փոփոխությունները վերաբերում են համաձայնագրի որոշ դրույթների հստակեցմանը՝ ինքնահայտարարագրման, նույնականացման կանոնների և հաշվետերերի նույնականացման գործընթացների մասով։
Նախագիծը հանձնաժողովում ստացել է դրական եզրակացություն։