Հայաստան կժամանեն Ղազախստանի ԱԳ և տրանսպորտի նախարարները

Քաղաքականություն

08.04.2026 | 16:13

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ ապրիլի 8-ից 9-ը պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Ղազախստանի Հանրապետության ԱԳ նախարար Երմեկ Կոշերբաևը:

«Պատվիրակության կազմում է նաև Ղազախստանի տրանսպորտի նախարար Նուրլան Սաուրանբաևը:

Ապրիլի 9-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա ԱԳ նախարարների առանձնազրույց, որին կհաջորդի ընդլայնված կազմով հանդիպում»,- ասված է հաղորդագրությունում։

Նշենք, որ այսօր Ղազախստանի նույն նախարարների հետ հանդիպել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, քննարկել Հայաստան-Ադրբեջան կարգավորումն ու TRIPP-ը։

Leave a comment