Պատրաստակամ ենք աջակցելու գործարարներին հայկական արտադրանքը նոր և ավելի լայն շուկաներում ներկայացնելու գործում․ նախարար
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հանդիպել է դեպի ԱՄՆ և ԵՄ արտահանում իրականացնող ընկերությունների ներկայացուցիչների հետ։Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։Նախարարը կարևորել է տնտեսության դիվերսիֆիկացիան և նշել, որ Կառավարությունը պատրաստ է աջակցել գործարարներին՝ հայկական արտադրանքը նոր շուկաներում ներկայացնելու գործում։Մասնավորապես խոսքը վերաբերում է ԱՄՆ-ի, Եվրամիության, Կանադայի և այլ ուղղությունների շուկաներին։Հանդիպման ընթացքում ընկերությունների ներկայացուցիչները ներկայացրել են իրենց գործունեության ընթացքում առաջացող հիմնական խնդիրները։
Ըստ նախարարի՝ այդ հարցերի վերաբերյալ տրվել են համապատասխան պարզաբանումներ և հանձնարարականներ։