Ալիևը Ղազախստանի նախարարների հետ Հայաստան-Ադրբեջան կարգավորումն ու TRIPP-ն է քննարկել

Քաղաքականություն

08.04.2026 | 15:20

Ադրբեջանի  նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Ղազախստանի արտաքին գործերի նախարար Երմեկ Կոշերբաևին և տրանսպորտի նախարար Նուրլան Սաուրանբաևին։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ,  քննարկվել են Միջին միջանցքի, Տրանսկասպյան կանաչ էներգիայի միջանցքի և օպտիկամանրաթելային կապի գծերի նախագծերը՝ ընդգծելով, որ Ադրբեջանն ու Ղազախստանը հաջողությամբ համագործակցում են այդ շրջանակներում։

Զրույցի ընթացքում,  ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, ինչպես նաև TRIPP նախագծի դերը, որն անցնելու է Հայաստանով։

 

Թարգմանությունը` Էմմա Չոբանյանի

Leave a comment