Հորդորում ենք զերծ մնալ աշխատակիցների հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցնելուց

Երևանի մետրոպոլիտենից տեղեկացնում են, որ Մետրոպոլիտենի վճարային անցակետերում հսկողություն իրականացնող աշխատակիցները որևէ առնչություն չունեն վճարային գործառույթների հետ։

Խնդրում ենք և հորդորում՝ զերծ մնալ աշխատակիցների հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցնելուց և անհարգալից վերաբերմունք ցուցաբերելուց։

Վճարային բոլոր հարցերի և խնդիրների դեպքում խնդրում ենք դիմել «ԹելՍել» ընկերությանը։

Հեռախոս՝ 88-30, 060 27 22 22

_00_ՄԱ

Leave a comment