Պապոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ և ԵՄ արտահանում իրականացնող ընկերությունների ներկայացուցիչների հետ


ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ապրիլի 8-ին հանդիպում է ունեցել ԱՄՆ և ԵՄ արտահանում իրականացնող ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:


 


Հանդիպման ընթացքում նախարարն ընդգծել է տնտեսության դիվերսիֆիկացման կարևորությունը և Կառավարության պատրաստակամությունը՝ աջակցելու գործարարներին հայկական արտադրանքը նոր և ավելի լայն շուկաներում ներկայացնելու գործում, մասնավորապես՝ ԱՄՆ, ԵՄ, Կանադա և մի շարք այլ ուղղություններով։


 


Գևորգ Պապոյանը նշել է, որ Կառավարության առաջնահերթություններից է տեղական արտադրողների համար առավել բարենպաստ պայմանների ստեղծումը, ինչպես նաև միջազգային շուկաներում նրանց մրցունակության բարձրացումը։


 


Մասնակիցները ներկայացրել են իրենց գործունեության ընթացքում հանդիպող հիմնական խնդիրները, որոնց վերաբերյալ տրվել են համապատասխան պարզաբանումներ և հանձնարարականներ։


 

Դիտումների քանակ6

Leave a comment