Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են մի խումբ անձինք, այդ թվում՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Արտեմ Ասատրյանը։ Այս մասին լուրը 1lurer.am-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։
«Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ՀՀ քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու մեղադրանքներով ձերբակալվել են մի խումբ անձինք, այդ թվում՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարարի պաշտոնը զբաղեցրած անձը և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ:
Նախաքննության շահերից ելնելով՝ այլ տեղեկատվություն չենք կարող տրամադրել»,- հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից:
Հիշեցնենք, որ նույն քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է նաև Պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանը:
Դիտումների քանակ2