ԱՄՆ-ն ու Իրանը հայտարարում են հաղթանակի մասին

Սպիտակ տունը հաղթանակ է հայտարարել Իրանի հետ հրադադարի մասին հայտարարությունից հետո, գրում է BBC-ին։

«Սա Միացյալ Նահանգների հաղթանակն է, որը իրականացրին նախագահ Թրամփը և մեր անհավանական զինվորականները», – սոցիալական ցանցերում գրառման մեջ ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քարոլայն Լիվիթը, հավելելով, որ նա «վերաբացել է Հորմուզի նեղուցը»։

Լիվիթը նշել է, որ նախագահը սկզբից ասել է, որ «Էպիկական զայրույթ» գործողությունը կտևի չորսից վեց շաբաթ, հավելելով, որ ԱՄՆ-ն «հասել է իր հիմնական ռազմական նպատակներին 38 օրվա ընթացքում և նույնիսկ գերազանցել է»։

«Մեր բանակի հաջողությունը ստեղծեց առավելագույն լծակներ՝ թույլ տալով նախագահ Թրամփին և թիմին մասնակցել դժվար բանակցություններ վարելուն, որոնք այժմ հնարավորություն են ստեղծել դիվանագիտական ​​​​լուծման և երկարատև խաղաղության համար», – գրել է նա։

Դոնալդ Թրամփն ասում է, որ կասկած չկա, որ ԱՄՆ-ն «տոտալ և ամբողջական հաղթանակ» է տարել Իրանի հետ երկշաբաթյա հրադադարի համաձայնագրի համաձայնեցումից հետո։

Agence France Presse-ին տված հարցազրույցում նա ասել է, որ հարստացված ուրանի հետ  «ամեն ինչ լավ կլինի  կամ դրա մասին կատարյալ հոգ է տարված-perfectly taken care of » Իրանի հետ  համաձայնագրի շրջանակներում։

«Հակառակ դեպքում ես չէի համաձայնվի», – ասել է  Թրամփը՝ առանց որևէ մանրամասնություն հայտնելու։

Թեհրանն էլ իր հերթին է հրադադարը որպես հաղթանակ գնահատել։

«Թշնամին անհերքելի, պատմական և ջախջախիչ պարտություն կրեց իրանական ազգի դեմ մղվող վախկոտ, անօրինական և հանցավոր պատերազմում», – ասվում է Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի հայտարարության մեջ։

 

Թարգմանությունը`Էմմա Չոբանյանի

 

Leave a comment