Մինչեւ 25% idcoin՝ IDBank-ի պրեմիում քարտերով ավիատոմսեր գնելիս

Երբ սկսում եք մտածել գարնանային եւ ամառային հերթական ճամփորդությունների մասին, պլանավորում՝ ուր գնալ եւ որտեղ հանգստանալ, IDBank-ը ներկայացնում է իր բացառիկ եւ idcoin-աշատ նոր առաջարկը։ 

IDBank-ը մեկնարկում է «All Airlines» արշավը, որի շրջանակում 2026 թվականի ապրիլի 8-ից մինչեւ հունիսի 30-ը ներառյալ Visa Platinum, Travel, Visa Signature, Visa Infinite եւ Visa Infinite Special Edition քարտապանները ավիատոմս գնելու դեպքում կարող են ստանալ մինչեւ 25% idcoin։

Արշավին կարող են մասնակցել ինչպես արդեն գործող, այնպես էլ արշավի ընթացքում պատվիրված համապատասխան քարտերի քարտապանները։ Յուրաքանչյուր քարտապան կարող է ստանալ առավելագույնը մինչեւ 25 000 idcoin ամսական (հարկումից հետո)՝ անկախ իր քարտերի քանակից։

Նշվում է, որ տուրիստական ընկերությունից կամ տուրիստական ընկերության միջոցով գնված ավիատոմսերի դիմաց վճարումները չեն մասնակցում արշավին: Իսկ idcoin-ի փոխանցումն իրականացվելու է, եթե վաճառակետն ունի համապատասխան MCC, հակառակ դեպքում քարտապանը պետք է դիմի բանկին՝ idcoin ստանալու համար։

Արշավը գործում է բոլոր ավիաընկերություններից ավիատոմսի գնման համար։

Արշավի բոլոր մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Leave a comment