Լուրեր |
Թեհրանի առաջարկները կարող են հիմք հանդիսանալ բանակցությունների համար։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ընդունել է Իրանի կողմից ներկայացված 10 կետից բաղկացած առաջարկները՝ երկշաբաթյա հրադադարից առաջ։ Նա այս մասին գրել է TruthSocial սոցիալական ցանցում։
Թրամփի խոսքով՝ Թեհրանի առաջարկները կարող են հիմք հանդիսանալ բանակցությունների համար, սակայն վերջնական խաղաղության համաձայնագրի կնքման համար անհրաժեշտ է առնվազն երկու շաբաթ։
Միևնույն ժամանակ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հրապարակել է այն 10 կետերը, որոնց, իր պնդմամբ, ԱՄՆ-ն համաձայնել է։
Դրանք ներառում են՝
- չհարձակման պարտավորություն,
- Հորմուզի նեղուցի նկատմամբ Իրանի վերահսկողության պահպանում,
- ուրանի հարստացման ընդունում,
- առաջնային և երկրորդային պատժամիջոցների վերացում,
- ՄԱԿ-ի և ԱԷՄԳ որոշումների չեղարկում,
- փոխհատուցումների վճարում,
- ամերիկյան ուժերի դուրսբերում տարածաշրջանից,
- ինչպես նաև ռազմական գործողությունների դադարեցում տարբեր ճակատներում։
Հայտարարությունները դեռևս չեն ստացել պաշտոնական համատեղ հաստատում, և գործընթացը գտնվում է բանակցային փուլում։