«Մեծ գումարներ կաշխատեն». Թրամփը հայտնում է, որ ԱՄՆ-ն «կօգնի» նավերի անցման հարցում Հորմուզի նեղուցով

Քաղաքականություն

08.04.2026 | 11:40

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանի հետ երկշաբաթյա հրադադարի համաձայնագիրը անվանել է «կարևոր օր համաշխարհային խաղաղության համար»։ Այս մասին նա գրել է Truth Social սոցիալական ցանցում։

«Մեծ օր է համաշխարհային խաղաղության համար։ Իրանը ցանկանում է, որ դա տեղի ունենա, նրանք բավականաչափ տարել են։ Նույնը վերաբերում է մյուսներին։ Ամերիկայի Միացյալ Նահանգները կօգնի Հորմուզի նեղուցի թողունակության ավելացմանը։ Կլինեն բազմաթիվ դրական գործողություններ։ Մեծ գումարներ կաշխատեն։ Իրանը կարող է սկսել վերակառուցման գործընթացը »,-նշում է Թրամփը։

Նա նաև հայտարարում է, որ Միացյալ Նահանգները «այնտեղ կլինի՝ ապահովելու համար, որ ամեն ինչ լավ ընթանա»։

«Ես վստահ եմ, որ այդպես կլինի։ Ինչպես ԱՄՆ-ի համար, սա կարող է լինել Մերձավոր Արևելքի ոսկեդարը!!!», – եզրափակել է  ԱՄՆ նախագահը։

Ավելի վաղ ԱՄՆ-ն ու Իրանը համաձայնության էին եկել երկշաբաթյա հրադադարի շուրջ։

Թարգմանությունը`Էմմա Չոբանյանի

Leave a comment