Ամերիաբանկը Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) կողմից ճանաչվել է Առեւտրի ֆինանսավորման համաշխարհային ծրագրի (GTFP) լավագույն թողարկող բանկը Կովկասյան տարածաշրջանում:
Բանկից հայտնել են, որ մրցանակը շնորհվել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի 2026 թվականի մրցանակաբաշխության ժամանակ։
Մրցանակաբաշխությունը կայացել է IFC-ի` միջազգային առեւտրային գործընկերների 9-րդ համաժողովի շրջանակում: Եռօրյա միջոցառմանը փորձագիտական քննարկումների եւ մասնագիտական շփման նպատակով Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում էին հավաքվել IFC-ի գործընկեր կառույցներից ավելի քան 400 պատվիրակներ շուրջ 50 երկրից։
GTFP-ն IFC-ի առեւտրի ֆինանսավորման առաջատար ծրագիրն է, որը վերջին երկու տասնամյակի ընթացքում աջակցել է 200,000 ընկերության՝ իրականացնելով 130 միլիարդ դոլարի առեւտրի ֆինանսավորում։ Այն զարգացող շուկաների տեղական ֆինանսական հաստատություններին հնարավորություն է տալիս ընդլայնել ֆինանսավորման հասանելիությունը եւ նվազեցնել դրամական միջոցների գրավի պահանջները խոշոր միջազգային բանկերի հետ համագործակցության շնորհիվ։
Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: