Պակիստանի վարչապետը դիմել է Թրամփին՝ երկարաձգել Իրանի հետ համաձայնագրի համար սահմանված ժամկետը

Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը դիմել է Դոնալդ Թրամփին՝ խնդրելով երկու շաբաթով երկարաձգել Իրանի հետ հնարավոր համաձայնագրի համար սահմանված ժամկետը, իսկ Թեհրանին՝ նույն ժամանակահատվածում բացել Հորմուզի նեղուցը։

Նրա կարծիքով՝ դա բավարար է խաղաղության շուրջ համաձայնության հասնելու համար։

Իրանի բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել է, որ Թեհրանը դրական է գնահատում Պակիստանի՝ հրադադարի վերաբերյալ առաջարկը, հաղորդում է Reuters-ը։

Նշվում է, որ Իրանը դիտարկում է միջնորդավորված առաջարկները, որոնք ուղղված են հակամարտության դադարեցմանը, սակայն ընդհանուր բանակցային գործընթացը շարունակում է մնալ բարդ և կախված մի շարք պայմաններից։

Leave a comment