Մոջթաբա Խամենեին «ծանր վիճակում» է և չի կարող մասնակցել որոշումների կայացմանը. The Times





Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին «ծանր վիճակում» է և չի կարող մասնակցել որոշումների կայացմանը։ Այս մասին նշված է ամերիկա-իսրայելական հետախուզության կողմից Ծոցի երկրների դաշնակիցներին տրամադրված դիվանագիտական փաստաթղթում, որն արտահոսքի հետևանքով հայտնվել է բրիտանական The Times պարբերականի տրամադրության տակ։

 Մասնավորապես, փաստաթղթում գրված է, թե Խամենեին գտնվում է անգիտակից վիճակում և բուժում է ստանում շիա մուսուլմանների համար սրբազան համարվող իրանական Ղոմ քաղաքում։

«Մոջթաբա Խամենեին բուժում է ստանում Ղոմում՝ ծանր վիճակում, անկարող մասնակցելու ռեժիմի կողմից որոշումների կայացմանը»,- ասվում է փաստաթղթում։

 Մոջթաբան Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի պաշտոնում փոխարինել էր իր հորը՝ այաթոլլահ Ալի Խամենեիին, որը սպանվել էր Թեհրանում փետրվարի 28-ին Իսրայելի և ԱՄՆ-ի հարձակման հետևանքով։

Մարտի 8-ին Իրանի նոր գերագույն առաջնորդ հռչակվելուց հետո Մոջթաբա Խամենեին մինչ օրս չի ներկայացել հանրության առաջ, ինչը թույլ է տալիս շատերին կարծել, թե նա վիրավոր է և գտնվում է վատ վիճակում։

 

 

Ամերիկյան կողմը քանիցս հայտարարել է, որ Մոջթաբան վիրավոր է։

Իրանական կողմն ավելի վաղ հաստատել էր Մոջթաբա Խամենեիի վիրավոր լինելու մասին լուրերը՝ նշելով, սակայն, որ դրանք աննշան են ու նրա կյանքին վտանգ չի սպառնում։




դիտվել է 277 անգամ


Լրահոս

Ամենաընթերցվածները



Շուտով



Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը


Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը


Ապրիլի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը


Ապրիլի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը


Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը


Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը


Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը


Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը


Ապրիլի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը


Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը

Leave a comment