Հայ կինն է իր հոգատարությամբ ու հաստատակամությամբ դաստիարակում սերունդներ, որոնք կերտում են մեր երկրի ապագան․ Նաիրի Սարգսյան

Սիրելի մայրեր, կանայք և քույրեր,

ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մայրության և գեղեցկության տոնի առթիվ։

Հայ կինն է իր հոգատարությամբ ու հաստատակամությամբ դաստիարակում սերունդներ, որոնք կերտում են մեր երկրի ապագան։

Նրա խոսքում է հայրենասիրության առաջին շունչը, նրա օրինակում՝ արժանապատվության ու պատասխանատվության չափանիշը, նրա սիրով է ամրանում մեր հասարակության հիմքը։

Թող ձեր ուժը լինի անսպառ, ձեր հավատը՝ անսասան, և ձեր սերը՝ այն հիմքը, որի վրա կկառուցենք անվտանգ, բարեկեցիկ ու արժանապատիվ Հայաստան։

Leave a comment