Իրանին տրված վերջնաժամկետը լրանում է․ Պակիստանը Թրամփին առաջարկ է ներկայացրել


Պակիստանի վարչապետը դիմել է Միացյալ Նահանգներին և Իրանին՝ հակամարտության դիվանագիտական ​​կարգավորման հույսով։


Պակիստանը խնդրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին երկու շաբաթով երկարաձգել Իրանին տրված վերջնագիրը, Թեհրանը պետք է այս ժամանակահատվածում բացի Հորմուզի նեղուցը՝ որպես բարի կամքի դրսևորում: Այս մասին հայտարարել է Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը X-ի հրապարակման մեջ։


 


«Մենք նաև կոչ ենք անում բոլոր պատերազմող կողմերին երկու շաբաթվա ընթացքում պահպանել հրադադարը ամենուրեք, որպեսզի դիվանագիտությունը կարողանա վերջնականապես դադարեցնել պատերազմը», – գրել է Շարիֆը։


 


Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը «Ռոյթերս»-ին ասել է, որ «նախագահը տեղեկացել է առաջարկի մասին, և պատասխան կտրվի»։


 


Պակիստանը գլխավոր միջնորդն է եղել Իրանի և Միացյալ Նահանգների  ներկայացրած առաջարկների քննարկման գործում, սակայն դեռևս փոխզիջման նշաններ չկան` հաղորդում է Reuters-ը։


 


«Մի ամբողջ քաղաքակրթություն կոչնչանա այսօր գիշեր, և  երբեք չի վերականգնվի։ Ես չեմ ուզում, որ դա տեղի ունենա, բայց հավանաբար տեղի կունենա», – ավելի վաղ գրել էր Թրամփը Truth Social-ում։


 


«Այնուամենայնիվ, քանի որ տեղի է ունեցել ռեժիմի ամբողջական և լիարժեք փոփոխություն, և այժմ այնտեղ գերիշխում են այլ, ավելի խելացի և պակաս արմատական ​​մտքեր, գուցե ինչ-որ հեղափոխական և հրաշալի բան կարող է տեղի ունենալ։ Ո՞վ գիտի», – հավելել էր նա։

Դիտումների քանակ778

Leave a comment