Կոնվերս Բանկը կրկին արժանացել է STP Excellence Award մրցանակի

Կոնվերս Բանկին հերթական անգամ շնորհվել է SWIFT փոխանցումների որակի գերազանցության STP Excellence Award մրցանակը Commerzbank-ի կողմից: 

Բանկից հայտնել են, որ մրցանակը վկայում է 2025 թվականի ընթացքում միջազգային փոխանցումների քանակական եւ որակական համապատասխանության, ինչպես նաեւ բարձր կատարողականի ապահովման մասին։

«Այս ձեռքբերումը կարեւոր նշանակություն ունի ներկայիս աշխարհաքաղաքական պայմաններում, երբ միջազգային փոխանցումների որակը պահանջում է ոչ միայն տեխնոլոգիական զարգացում, այլեւ գործընթացների հստակ կազմակերպում եւ թիմի բարձր մասնագիտական պատրաստվածություն»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:

«Այս մրցանակը կարեւոր գնահատական է մեր թիմի հետեւողական աշխատանքի եւ միջազգային փոխանցումների ոլորտում մեր կայուն արդյունքների համար։ Շարունակելու ենք պահպանել եւ զարգացնել մեր գործընթացներն ու կարողությունները՝ մեր հաճախորդներին տրամադրելով միջազգային չափանիշներին համապատասխան ծառայություններ եւ ամրապնդելով ոլորտում առաջատար դիրքերը», – նշել է բանկի ֆինանսական հաստատությունների եւ միջազգային բանկային հարաբերությունների վարչության ղեկավար Նելլի Քոչարյանը։

Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Leave a comment