Ձեր ակտիվ մասնակցությունը պետական և հասարակական կյանքի տարբեր ոլորտներում կարևոր ներդրում են մեր երկրի կայուն զարգացման գործում. ՊԵԿ նախագահի ուղերձը կանանց

Ձեր ակտիվ մասնակցությունը պետական և հասարակական կյանքի տարբեր ոլորտներում կարևոր ներդրում են մեր երկրի կայուն զարգացման գործում. ՊԵԿ նախագահի ուղերձը կանանց

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը շոնրհավորական ուերձ է հղել Մայրության և գեղեցկության օրվա կապակցությամբ, որում ասված է.

 

«Սիրելի՛ մայրեր և կանայք,

 

Սրտանց շնորհավորում եմ ձեզ ապրիլի 7-ի՝ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ:

 

Գարնանային այս հիասքանչ օրը ևս մեկ առիթ է՝ խոնարհումով գնահատելու ձեր բացառիկ դերը մեր հասարակության կյանքում։ Ձեր նվիրումն ու հոգատարությունը, ինչպես նաև ձեր ակտիվ մասնակցությունը պետական և հասարակական կյանքի տարբեր ոլորտներում, կարևոր ներդրում են մեր երկրի կայուն զարգացման գործում։

 

Մայր լինելը բարձրագույն առաքելություն է, իսկ կնոջ կերպարը՝ ուժի, իմաստության և նրբության ներդաշնակ համադրություն, որի շնորհիվ ձևավորվում է առողջ և մարդակենտրոն հասարակություն։

 

Առանձնահատուկ շնորհավորում եմ Պետական եկամուտների կոմիտեի բոլոր կին աշխատակիցներին՝ գնահատելով նրանց մասնագիտական նվիրվածությունն ու պատասխանատվությունը։

 

Մաղթում եմ ձեզ քաջառողջություն, բարեկեցություն և խաղաղություն։

 

Շնորհավոր ձեր տոնը, սիրելի՛ մայրեր և կանայք»։

Leave a comment