KPMG-ն հրապարակել է Հայաստանի բանկային ոլորտի ուսումնասիրությունը՝ 2025 թվականի արդյունքներով:
«Հրապարակումը ամփոփում եւ վերլուծում է Հայաստանի առեւտրային բանկերի ֆինանսական արդյունքները, տեղեկություններ է տրամադրում ոլորտում տեղի ունեցած զարգացումների վերաբերյալ», – ասված նախաբանում:
«Ոլորտի հիմնական իրադարձություններ» բաժնում KPMG-ն առանձնացրել է.
– 2024թ. դեկտեմբերի 31-ի համեմատությամբ բանկային ոլորտի ակտիվներն աճել են 16.6%-ով և հասել 12,830 միլիարդ ՀՀ դրամի:
– 2025թ. դեկտեմբերի 31-ին ավարտված ժամանակահատվածում Հայաստանի բանկային ոլորտի ակտիվների միջին եկամտաբերության գործակիցը (ROA) եղել է 3.54%, ինչը 0.04 տոկոսային կետով ցածր է 2024 թվականի համապատասխան ժամանակաշրջանի նույն գործակցի համեմատությամբ:
– 2025թ. 2-րդ կիսամյակի ընթացքում ըստ ակտիվների դասակարգված առաջատար 10 բանկերի ցանկը կրել է որոշակի փոփոխություններ 2025թ.1-ին կիսամյակի համեմատությամբ: Այսպես, «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ բարձրացել է 1 աստիճանով, իսկ «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ն իջել է 1 աստիճանով:
– 2025թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանի բոլոր բանկերի կողմից տրամադրված վարկերի հաշվեկշիռը 2024թ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 22.7%-ով և հասել է 7,700 միլիարդ ՀՀ դրամի:
– 2025թ. դեկտեմբերի 31-ի ավարտված ժամանակահատվածի համար Հայաստանի բանկային ոլորտի վարկային պորտֆելի և ընդհանուր ակտիվների հարաբերության գործակիցը կազմել է 60.0%: Համաձայն ՀՀ ԿԲ-ի, 2025թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանի բանկային ոլորտի իրացվելիության գործակիցը կազմել է 29.0%:
– Հաշվետու ժամանակահատվածում Հայաստանի բանկային ոլորտի Զուտ պահուստային ծախսերը 2024թ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել են 6.1%-ով` հասնելով 37.08 միլիարդ ՀՀ դրամի:
– 2025թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ 2024թ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ բանկերի ավանդների հաշվեկշիռը աճել է 12.7%-ով` հասնելով 7,335 միլիարդ ՀՀ դրամի:
– 2025թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանի բանկային ոլորտի համար վարկային պորտֆել / ավանդ հարաբերակցությունը կազմել է 1.05:
– 2025թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ բանկերի ընդհանուր կապիտալը հասել է 2,175 միլիարդ ՀՀ դրամի, որը 22.63%-ով գերազանցում է 2024թ. դեկտեմբերի 31-ի ցուցանիշը:
– 2025թ. դեկտեմբերի 31-ին ավարտված ժամանակահատվածում Հայաստանի բանկային ոլորտի կապիտալի միջին եկամտաբերության գործակիցը (ROE) եղել է 21.34%: Հաշվետու ժամանակահատվածի համար կապիտալ/ակտիվներ հարաբերակցությունը կազմել է 17.0%: Համաձայն ՀՀ ԿԲ-ի, 2025թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանի բանկային ոլորտի կապիտալի համարժեքության գործակիցը կազմել է 20.7%:
– 2025թ. դեկտեմբերի 31-ին ավարտված ժամանակահատվածում բանկային համակարգն ուներ 1,424 միլիարդ ՀՀ դրամի ընդհանուր եկամուտ, որը 17.5%-ով ավել էր 2024թ. նույն ժամանակահատվածի ընդհանուր եկամուտների ցուցանիշից:
– 2025թ. դեկտեմբերի 31-ին ավարտված ժամանակահատվածում Հայաստանի բանկային համակարգի զուտ տոկոսային մարժան կազմել է 6.1%: Հաշվետու ժամանակահատվածի համար ծախս/եկամուտ հարաբերակցությունը կազմել է 39.3%:
– 2025թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ ավարտված ժամանակահատվածի ընթացքում բանկերի հարկումից առաջ զուտ շահույթը կազմել է 513 միլիարդ ՀՀ դրամ:
– 2025թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ ավարտված ժամանակահատվածի ընթացքում բանկային համակարգի հարկումից հետո զուտ շահույթը կազմել է 421 միլիարդ ՀՀ դրամ, ինչը 16.8%-ով բարձր է` 2024թ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ:
– 2025թ. դեկտեմբերի 31-ին ավարտված ժամանակահատվածում Հայաստանի բանկային համակարգի շահութաբերության մարժան կազմել է 29.6%: