Սպորտի ոլորտում տարվա լավագույն մարզիկները պարգևատրվել են. լուսանկարներ
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Հանրապետության նախագահի նստավայրում, նախագահ Վահագն Խաչատուրյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ կայացել է «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն 2025» մրցույթի հաղթողների պարգևատրման հանդիսավոր արարողությունը։
Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից՝ նշելով, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել շնորհավորական ելույթով, հանձնել պարգևները և մարզիկներին նոր հաղթանակներ ու հաջողություններ մաղթել։