ԻՀՊԿ հետախուզության պետի սպանությունը կապված է ԱՄՆ-ի և Իսրայելի ձախողումների հետ. Խամենեի

https://arm.sputniknews.ru/20260406/ihpk-hetakhuzutjan-peti-spanutjuny-kapvats-e-amn-i-ev-israjeli-dzakhvoghumneri-het-khamenei-100709534.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/09/99628310_31:0:740:532_1920x0_80_0_0_c48e7b1bf96e44bce193e8b99e3ce04d.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

իրանի իսլամական հանրապետություն, իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (իհպկ) , ամն, իսրայել

իրանի իսլամական հանրապետություն, իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (իհպկ) , ամն, իսրայել

Բաժանորդագրվել

ԻՀՊԿ-ն ավելի վաղ հայտնել էր, որ ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է հետախուզության պետ Մաջիդ Խադեմին։

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետախուզության պետի սպանությունը կապել է ԱՄՆ-ի և Իսրայելի ձախողումների հետ՝ հայտարարելով, որ սպայի մահը չի ազդի երկրի զինված ուժերի վրա։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Ավելի վաղ ԻՀՊԿ-ն հայտնել էր, որ ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է հետախուզության պետ Մաջիդ Խադեմին։

«Սպանություններն ու հանցագործությունները չեն կարող սասանել անձնուրացության իդեալները (Իրանի զինված ուժերում՝ խմբ.)»,-ասված է Խադեմիի մահվան կապակցությամբ Խամենեիի ուղերձում։

Նա նաև ԻՀՊԿ-ի հետախուզական կազմակերպության ղեկավարի սպանությունը կապել է այն փաստի հետ, որ ԱՄՆ-ն և Իսրայելը մի շարք պարտություններ են կրել իրանական ազգին պարտադրված պատերազմում և ձախողվել են իրենց չարամիտ ծրագրերում։

Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:

Իրավիճակի սրացման ֆոնին մի շարք երկրներում վառելիքի գների աճ է նկատվում, ինչը կապված է Հորմուզի նեղուցով նավարկությունը փաստացի սահմանափակելու հետ (Հորմուզի նեղուցը Պարսից ծոցի երկրներից նավթի և հեղուկացված բնական գազի մատակարարման հիմնական երթուղին է)։ Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտնել է, որ Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակի հարցը քննարկվում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մակարդակով. արդեն ներկայացվել են տարբեր պետությունների համապատասխան բանաձևերի նախագծերը:

Leave a comment