Ռուսաստանի գյուղմթերքի արտահանումը Հայաստան աճել է. վիճակագրական տվյալներ

Ռուսաստանի գյուղմթերքի արտահանումը Հայաստան աճել է. վիճակագրական տվյալներ

2025 թվականին Ռուսաստանը Հայաստանին մատակարարել է շուրջ 530 հազար տոննա գյուղատնտեսական արտադրանք՝ ավելի քան 470 միլիոն դոլար ընդհանուր արժեքով։ Այս մասին հայտնում է «Агроэкспорт»-ը։2024 թվականի համեմատ արտահանումն աճել է 11%-ով՝ ծավալով և 18%-ով՝ արժեքային առումով։Արժեքային արտահանման կառուցվածքում առաջատար դիրք են զբաղեցնում ցորենը և շոկոլադե հրուշակեղենը՝ յուրաքանչյուրը 10% մասնաբաժնով։ Դրանց հաջորդում են արևածաղկի ձեթը (7%), խմորեղեն հրուշակեղենը (6%) և մարգարինը (6%)։Բացի այդ, Ռուսաստանից Հայաստան արտահանվում են նաև մսամթերք, մակարոնեղեն, շաքար պարունակող ապրանքներ, սոուսներ և այլ գյուղմթերք։

Երկարաժամկետ կտրվածքով ևս նկատվում է աճ․ 2020-2025 թվականներին արտահանման արժեքը աճել է ավելի քան 58%-ով։

Կարդալ ավելին

Leave a comment