Քննարկվել է Ներառական սրճատուն-սոցիալական բիզնես նախագծի շահառուների կարողությունների գնահատման գործընթացը

Քննարկվել է «Ներառական սրճատուն-սոցիալական բիզնես նախագծի» շահառուների կարողությունների գնահատման գործընթացը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։

«Իմ քայլը» հիմնադրամի կողմից իրականացվող «Ներառական սրճատուն-սոցիալական բիզնես նախագծի» շրջանակում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչների հետ։

Ինչպես հայտնել է հիմնադրամը, հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, ՄՍԾ պետի տեղակալ Արամ Միրիջանյանը, հիմնադրամի փոխտնօրեն Թալին Թօփալաքեանը, նախագծի ղեկավար Զարինե Հարությունյանը և նախագծի հոգեբան Տաթև Գրիգորյանը:

«Քննարկման հիմնական թեման էր նախագծի շահառուների կարողությունների գնահատման կարգը, որը պետք է համահունչ լինի պետական գնահատման՝ «Անձի ֆունկցիոնալության գնահատում» նոր, միջազգային ստանդարտներով բարելավված համակարգին: Քննարկման առանցքում էին գնահատման մեթոդաբանության կիրառման հնարավորությունները, ինչպես նաև պետական և ոչ պետական ոլորտների արդյունավետ համագործակցության ուղիները՝ շահառուների ներուժի լիարժեք բացահայտման նպատակով։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչները կարևորել են նոր համակարգի կիրառումը սոցիալական բիզնես նախաձեռնություններում՝ որպես ներառական քաղաքականության զարգացման և շահառուների կարողությունների օբյեկտիվ գնահատման կարևոր գործիք։

Հիմնադրամի ֆինանսավորմամբ կառուցվող ներառական սրճատունը նախատեսվում է բացել ընթացիկ տարում։ Այն կոչված է ստեղծելու անվտանգ և աջակցող աշխատանքային միջավայր զարգացման առանձնահատկություններով երիտասարդների համար՝ ապահովելով աշխատանքային փորձի ձեռքբերում, հմտությունների զարգացում և հասարակության մեջ լիարժեք ու արժանապատիվ ներգրավվածություն»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Leave a comment