Իտալիայի հակամենաշնորհային մարմինը Revolut-ին 11,5 մլն եվրո տուգանք է նշանակել։
Կարգավորող մարմինը հայտնել է, որ Revolut Securities Europe UAB-ին եւ Revolut Group Holdings-ին 5 մլն եվրո տուգանք է նշանակել, քանի որ վերջիններս «հաճախորդներին հստակ տեղեկատվություն չեն տրամադրել առանց միջնորդավճարի ներդրումների հետ կապված լրացուցիչ ծախսերի եւ սահմանափակումների մասին»։
Երկու ստորաբաժանումներին եւս 5 մլն եվրո տուգանք է նշանակվել «վճարային հաշիվների կասեցման, սահմանափակման եւ արգելափակման գործընթացում ագրեսիվ մեթոդներ կիրառելու, ինչպես նաեւ պայմանների եւ ընթացակարգերի մասին հիմնական տեղեկատվությունը չտրամադրելու (կամ անբավարար հստակությամբ տրամադրելու)» համար։
Revolut-ը նաեւ 1,5 մլն եվրո տուգանք է ստացել լիտվական IBAN-ի փոխարեն իտալական IBAN ստանալու պահանջների եւ ժամկետների մասին «հստակ եւ սպառիչ» տեղեկատվություն չտրամադրելու համար, հայտնում է Finextra-ն։
Revolut-ը հայտարարել է, որ տուգանքների մասին որոշումը բողոքարկելու է դատարանում.
«Համոզված ենք, որ մեր հաղորդակցությունը հստակ եւ թափանցիկ է եղել։ Մեր միլիոնավոր հաճախորդների պաշտպանությունը մեր բացարձակ առաջնահերթությունն է»։
«Ֆինտեխ» բաժնի գործընկեր`