Քաղաքական օրակարգի ձևավորում․ հանդիպել են «Բարգավաճ Հայաստան»-ի և «Մայր Հայաստան»-ի ներկայացուցիչները

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծսռուկյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամների հետ։

 Հանդիպման ընթացքում քննարկվել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր, «Առաջարկ Հայաստանին» ծրագրի հիմնական ուղղությունները, համագործակցության շրջանակները, ինչպես նաև կողմերի առաջիկա անելիքները։

Կողմերը կարևորել են նման ձևաչափով քննարկումների շարունակականությունը՝ նպատակ ունենալով ձևավորել արդյունավետ և համակարգված համագործակցության համատեղ օրակարգ։

 

Leave a comment