Առաջին անգամ ուսումնասիրվել է չգործող պոչամբարների ազդեցությունը շրջակա միջավայրի վրա. ԲԸՏՄ


Առաջին անգամ ուսումնասիրվել է չգործող պոչամբարների ազդեցությունը շրջակա միջավայրի վրա. Հայաստանում գործում է 22 պոչամբարից 7-ը, 9-ը դեռևս պետք է անվնաս վիճակի բերվի:


Լաբորատոր հետազոտությունները ցույց են տվել՝ խիստ վտանգավոր կամ աղետալի վիճակ չկա:


2017-ին ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է ընդերքօգտագործման թափոնների փակված օբյեկտների գույքագրման կարգը:


Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն ունի համապատասխան մասնագիտական ներուժ և տեխնիկական հագեցվածություն՝ այս ենթակառուցվածքի ուսումնասիրությունն առավել ճշգրիտ իրականացնելու համար։


Պոչամբարների խնդիրը լուծելու առաջին քայլն արված է: Ուսումնասիրությունները հիմք կհանդիսանան առաջիկայում ստեղծվելիք աշխատանքային խմբի համար՝ իրականացնելու հետագա քայլերը:


Հեղինակ՝ Էմմա Վարդանյան

Դիտումների քանակ35

Leave a comment